Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Եթե վտանգ լինի քրդերի համար, կարող են տուժել նաև քրդերի հետ ապրող հայերը և այլ ժողովուրդները»

«Եթե վտանգ լինի քրդերի համար, կարող են տուժել նաև քրդերի հետ ապրող հայերը և այլ ժողովուրդները»
30.07.2015 | 17:42

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ նշեց, որ քրդերի դեմ պատերազմը սկսվել է խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հավաքեց ձայների 13,11 տոկոսը և Թուրքիայի խաղաքարտերը խառնվեցին:
«Թուրքիայի գործողություններից տուժելու է հենց թուրք ժողովուրդը,- ասաց նա, ընդգծելով, որ Թուրքիան ինքն է ծնել և ինքն էլ ֆինանսավորում է «Իսլամական պետությանը», միջազգային հանրության աչքերը կապելու համար մի քանի իսլամիստների է ձերբակալում, օդային պայթյուններ իրականացնում, որից տուժում են հիմնականում քրդերը:- «Իսլամական պետությունը» չարիք է և՛ մահմեդական, և՛ քրիստոնյա աշխարհի համար: Հակամարդկային այդ չարքի դեմ պայքարում են միայն քրդերը»:
«Իրատեսը» հետաքրքրվեց՝ հակամարտությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի հայերի համար, և որքանո՞վ են իրատեսական խոսակցություններն առ այն, որ վտանգը մոտենում է Հայաստանի սահմանին:
Կնյազ Հասանովի կարծիքով՝ այդ խոսակցություները կապվում են հայ-ադրբեջանական հակամարտության հետ, քանի որ պատերազմի դեպքում իսլամիստները կարող են Ադրբեջանից թափանցել Հայաստան և այլն: Նրա ձևակերպմամբ՝ դա չի կարելի հերքել, չի կարելի և հաստատել:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, նշեց, որ Թուրքիայում այսօր քիչ են հայերը, որ քրդերի հետ միասին պայքարում են թուրքական իշխանությունների դեմ. «Հայերի համար վտանգ չեմ տեսնում, եթե վտանգ լինի քրդերի համար, կարող են տուժել նաև քրդերի հետ ապրող հայերը և այլ ժողովուրդները: Թուրքիայի քրդերի և հայերի միջև մեծ ջերմություն կա: Այդ ջերմությունը մենք ցանկանում ենք պահպանել: Եվ ես այսօր Հայաստանի քրդական համայնքի անունից դատապարտում եմ Թուրքիայի գործողությունները, կոչ եմ անում միջազգային հանրությանը, մեծ պետություններին կանխել պատերազմը, որի դեպքում կզոհվեն մեծ թվով քրդեր: Դա պետություն է, որ ունի զենք, զինամթերք, որտեղ բոլորը ոտքի են կանգնել: Դիարբեքիրում տեղի ունեցող ընտրություններին մասնակցում էին պայթյունի հետևանքով ձեռքերը կտրած, գլուխ կապած քրդեր, որպեսզի քրդերը հաղթեն ու ցույց տան միջազգային հանրությանը, որ մեր կամքը կոտրել անհնար է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ